Թուրքիայում ձերբակալված Amnesty International-ի տարածաշրջանային ղեկավարն ու մյուս իրավապաշտպանները կտտանքների սպառնալիքի ներքո են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Թուրքիայում ցանկացած կամային ձերբակալությամբ ու կալանքներով»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում մտահոգովում են, որ ձերբակալվածները կարող են ենթարկվել կտտանքների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի արժանանալ։

Կտտանքների հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Նիլս Մելզերը, որն անցյալ տարի Թուրքիա էր այցելել, կտտանքներ կիրառելու ապացույցներ է գտել, հատկապես՝ նախնական կալանքի վայրերում։ Դրա հետ կապված՝ Թրոսելը նշել է, որ դա միայն ուժգնացնում է ՄԱԿ-ի մտավախությունները։

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի կառավարությունը օրինականացրել է խաղաղ հավաքների քրեականացումը։