Մադրիդում երաժշտական Mad Cool փառատոնում հանդես եկող ակրոբատը ընկել է 30-մետրանոց բարձրությունից: Այդ պահին միջացառմանը ներկա էր 35 հազար մարդ, հայտնում է The Mirror-ը:

Ակրոբատը կատարում էր վանդակով հնարք, որը կախված էր բազմության գլխավերեւում: Ականատեսների խոսքով` ինչ-որ պահի ենթադրաբար կոտրվել է պահպանող ճոպանի ամրացումը, եւ արտիստը ընկել է գետնին: Մարդիկ սկզբում մտածել են, որ սա ներկայացման մի մասն է: Տղամարդուն տեղում օգնություն են ցույց տվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա մահացել է: Նա 42 տարեկան էր:

Կես ժամ տեւած ընդհատումից հետո կազմակերպիչները ոստիկանության թույլտվությամբ փառատոնը շարունակել են: