ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է զինծառայողի գլխին դնել նրա գլխարկը, որը քամին էր քշել, նախագահի այդ արարքը դուր է եկել ամերիկացիներին։ Շատերը բարձր են գնահատել Թրամփի արարքը, երբ նա գետնից վերցրել է ընկած գլխարկը ու փորձել դնել ծովային հետեւակայանինի գլխին, մինչ նա, կանոնադրության համաձայն, անշարժ կանգնած էր։ Ընդ որում քամին նորից էր քշել գլխարկը։ Այդ ժամանակ Թրամփը ձեռքը դրել է զինվորականին ուսին ու առաջացել դեպի ուղղաթիռ, իսկ գլխարկի հարցով զբաղվել էր նրան ուղեկցող զինվորականը։
Այդ մարդկային արարքը գնահատել են ամերիկացիները ու նույնիսկ լրատվամիջոցները, որոնք մշտապես փորձում են որսալ Թրամփի յուրաքանչյուր սխալը։











