ՄԱԿ-ի Պարենամթերային ու գյուղատնտեսական կազմակերպության հրապարակած պարենամթերային գների գործակիցը մայիսյան ցուցանիշի համեմատ հունիսին աճել է 1․4 տոկոսով ու միջինը կազմում է 175․2 ։ Անցած տարվա հունիսի համեմատ այն բարձրացել է 7 տոկոսով։
NEWS.am-ին ՄԱԿ Պարենամթերքի ու գյուղատնտեսական կազմակերպությունում հայտնել են, որ կազմակերպության գնային գործակիցը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենամթերային մթերքների համար՝ հատիկային կուլտուրաներ, արեւածաղկի յուղ, կաթնամթերք, միս ու շաքար։
Կազմակերպության տվյալների համաձայն՝ հատիկների գնային գործակիցը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4․2 տոկոսով՝ հացահատիկի թանկացման կապակցությամբ, որը պայմանավորված է ԱՄՆ-ում ցանքի պայմանների վատացումով։ Միաժամանակ այդ ժամանակահատվածում նվազել են եգիպտացորենի գները, ինչը կապակցված է Հարավային Ամերիկայում դրա ռեկորդային բերքի հետ։ Մսի ու կաթնամթերքի գնային գործակիցը նույնպես բարձրացել է, սակայն արեւածաղկի յուղի ու շաքարի գները նվազել են։




























