Լոնդոնի բարձր դատարանը մերժել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելը դադարեցնելու ակտիվիստների պահանջը։ Զենք վաճառելու դեմ քարոզարշավի նախաձեռնողները (CAAT) պնդում են, որ Էր Ռիադին վաճառվող բրիտանական զինատեսակները, որոնք օգտագործվում են Եմենում ռմբակոծությունների համար, խախտում են միջազգային իրավունքը, փոխանցում է Reuters-ը։
«Դատական քննարկման վերաբերյալ դիմորդի պահանջը մերժվում է»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Մի շարք այլ սպառազինությունների թվում Սաուդյան Արաբիային են վաճառվել նաեւ «Թայֆուն» եւ «Տորնադո» կործանիչներ, ինչպես նաեւ բարձր ճշգրտությամբ ռումբեր։





























