Ոստիկանությունում քննարկման առարկա էր դարձել վերջերս համացանցում բուռն քննարկումների տեղ տված մի տեսանյութ, որում տղամարդը, մեքենան փողոցում կանգնեցրած, երկու անչափահաս երեխաների հետ գումար ու բենզին էր մուրում վարորդներից։ Նաեւ քաղաքացիներից էին բազմաթիվ դիմումներ ստացվել, որ իրենք էլ են հավատացել այդ տղամարդու բեմականացմանը եւ խաբվել։ Ոստիկանությունը միջոցներ էր ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Միջոցառումների եւ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին Մինաս Գեւորգյանն է։ Հունիսի 13–ին նա հրավիրվել է Ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին։

Հետո պարզվել է, որ քաղաքացին նախկինում մի քանի անգամ դատապարտված, 32-ամյա Մինաս Հ.-ն ։ Նա խոստովանել է կատարածը։ Վերջինս չի սահմանափակվել Երեւանով.  մեքենան կանգնեցրել է Երեւան –Գյումրի ճանապարհահատվածում, նաեւ Դիլիջանի ոլորաններում, իսկ գումար կորզելու պատրվակն անփոփոխ է եղել՝ բենզինը վերջացել է։

Հակոբյանի դեմ հունիսի 23–ին  քրեական գործ է հարուցվել անչափահասների իրավունքները եւ շահերը ոտնահարելու համար։ Նրան ստորագրությամբ բաց են թողել։ Քննությունը շարունակվում է։