ՄԱԿ-ը նույնականացրել է Կոնգոյի կենտրոնական Կասաի շրջանում 38 հնարավոր զանգվածային գերեզմանոցները: Այսպիսով, Կոնգոյում անցյալ տարվա օգոստոսից սկսված հակամարտության մեկնարկից ի վեր զանգվածային գերազմանոցների թիվը  հասել է 80-ի, փոխանցում է Reuters-ը:

Կոնգոյում ԱՄՆ խաղաղապահ առաքելության մամուլի քարտուղարը հայտնել է, որ գերեզմանոցները նույնականացվել են 6 տարբեր տեղամասերում:

Վերջին տեղեկություններով` Կամուինա Նսապուի գրոհայինների եւ կառավարական ուժերի հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 3300 մարդ, 1,4 մլն մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները: