Վենեսուելայի իշխանությունները չպետք է թույլ տան ուժի չափազանցված կիրառում ցուցարարների հանդեպ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչությունը նման կոչով է դիմել, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Վենեսուելայի անվտանգության ուժերի որոշ անդամներ դիմել են ռեպրեսիվ մեթոդների, որպեսզի մարդկանց թույլ չտան մասնակցել հանրահավաքներին։ Բացի դրանից ստացվում են հաղորդագրություններ այն մասին, որ հազարավոր ցուցարարներ են ապօրինաբար ձերբակալվել, իսկ ավելի քան 450 քաղաքացիական անձիք կանգնել են ռազմական տրիբունալների առաջ, ու դա լրջորեն մտահոգում է մեզ»,- ասել է վարչության մամուլի քարտուղար Լիզ Թրոսելը։

Երկրի սահմանադրությունը փոխելու՝ նախագահ Նիկոլայ Մադուրոյի մտադրության կապակցությամբ խորհրդարանը մտադիր է կիրակի բաց նիստ անցկացնել։ ՄԱԿ-ում իշխանություներին կոչ են անում հարգել նրանց իրավունքները, ովքեր ուզում են մասնակցել այդ նիստին։

Շարունակվող բռնությունների ֆոնին ավելի շատ վենեսուելցիներ են ապաստան փնտրում այլ երկրներում՝ Բրազիլիայում, Կոլումբիայում ու Տրինիդադում։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունից հայտնել են, որ միայն առաջին կես տարում ապաստան տրամադրելու մասին խնդրանք է ներկայացրել 52 հազար մարդ՝ կրկնակի շատ, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում։