Ամերիկյան ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում լազերային զենք է փորձարկել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ Լազերային զենքի համակարգը (LaWS) տեղակայված է USS Ponce տրանսպորտային նավում։
«Այն ավելի ճշգրիտ է, քան գնդակը։ Դա սպառազինության նեղ մասնագիտացված տեսակ չէ՝ ինչպես մեր արդյունաբերության մեջ առկա որոշ զինատեսակներ, որոնք գործում են միայն օդային շփումների պարագայում կամ միայն ցամաքային թիրախների նկատմամբ։ Այս սպառազինությունը կարող է օգտագործվել բազմաթիվ թիրախների դեմ»,- հայտարարել է նավապետ Քրիստոֆեր Ուելսը։
Հեռուստաալիքը նշում է, որ LaWS-ն կարող է հարվածել օբյեկտներին «լույսի արագությամբ» եւ 50 հազար անգամ ավելի արագ է, քան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ «Մենք չեն անհանգստանում քամու, գործողությունների հեռահարության կամ որեւէ այլ բանի պատճառով։ Մենք կարող են լույսի արագությամբ ոչնչացնել թիրախները»,- ասել է լեյտենանտ Քեյլ Հյուզը։
Նշվում է, որ փորձարկման համար որպես թիրախ ընտրվել է անօդաչու ինքնաթիռը, որը լազերային զենքի հարվածից հետո ծովն է ընկել։ Զինծառայողները հայտարարել են, որ հարվածն աննկատ ու անձայն էր։
Գործարկման համար լազերային զենքին ընդամենը էլեկտրականություն է անհրաժեշտ։ Համակարգը սպասարկում են երեք անձինք։











