Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում աճում է երեխաների դեմ հանցագործությունների թիվը, հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Երեխաներին առեւանգում են, բռնաբարում ու սպանում։ Զինված խմբերը չեն խնայում նույնիսկ ամենափոքրերին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ից Քրիսթոֆ Բուլյերակը պատմել է, որ նահանգներից մեկում զինյալները բռանաբարել են մի 9-ամյա աղջկա, իսկ մեկ ուրիշ նահանգում՝ Կոնգո փախչելու փորձի համար հինգ երեխաների են սպանել։ «ԿԱՀ-ում երեխաները հաճախ են դառնում զինված խմբերի թիրախը․․․ Այդ երկու ողբերգական դեպքերից բացի երեխաների դեմ հանցագործությունների իրական ծավալները, անկասկած, ավելի մեծ են, քան պաշտոնական տվյալները»,- նշել է Քրիստոֆ Բոիլյերակը։
Առկա տվյալներով, կոշտ առճակատումից փրկվելու համար հարեւան Կոնգո է փախել մոտ 180 հազար մարդ։ Միայն վերջին երկուսուկես ամսին ԿԱՀ-ից այնտեղ է փախել 60 հազար բնակիչ ։Մարդկանց նման հոսքը բեռ է դառնում ընդունող համայնքների համար, որոնք նույնպես աղքատ են ապրում։




























