Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական նստավայրի ընդունելության մասնակիցներին վրացերեն է ողջունել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Կեցցե՛ Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ բարեկամությունը։ Կեցցե՛ Վրաստանը։ Կեցցե՛ Ուկրաինան»,- ասել է Պորոշենկոն։
Ուկրաինայի նախագահն ինը տարվա ընթացքում առաջին անգամ է Վրաստան այցելել։ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է Ուկրաինայի պատվիրակությունը։











