Եմենում երկամյա հակամարտության հետեւանքով տարածվել է խոլերա՝ ամենազանգվածայինը վերջին տարիների ընթացքում։ Երկրում իսկական աղետ է սկսվել։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ Մանկական հիմնադրամի, Պարենամթերային համաշխարհային ծրագրի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները՝ այդ երկիր իրենց համատեղ այցելության արդյունքներով։
Փաստաթղթում ասվում է, որ վերջին երեք ամիսներին Եմենում գրանցվել է խոլերայի կասկածանքով 400 հազար նոր դեպք, 1900 մարդ մահացել է այդ ինֆեկցիայից ։ Հիվանդության սրընթաց տարածման հիմնական պատճառները հակամարտության հետեւանքով խարխլված առողջապահական համակարգն է, թերսնումը, նաեւ ջրամատակարարման ու սանիտարական միջոցների պակասը։
Եմենյան ճգնաժամը պահանջում է ուշադրություն ու հումանիտար աջակցության աննախադեպ ծավալ։ «Մեր աչքի առաջ իսկական աղետ է սկսվել, որի հետեւանքները կզգան եմենցիների հետագա սերունդները»,- հայտնել են կազմակերպությունների ղեկավարները։



























