ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վասիլի Նեբենզյուին նշանակել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Մեկ այլ հրամանով ՌԴ նախագահը  Նեբենզյուիհն ազատել է նախկինում զբաղեցրած Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնացել փետրվարին Նյու Յորքում իր աշխատավայրում արտակարգ եւ լիազոր դեսպան Վիտալի Չուրկինի ողբերգական մահից հետո: