Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովին «Քաջության համար» շքանշանով է պարգեւատրել, որի օգնությամբ վնասված իքնանթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում (Թուրքիա)։

Ակոպովը պարգեւատրվել է պետական բարձր մրցանակով՝ ծառայողական պարտքը կատարելիս քաջության, անձնազոհության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Հուլիսի 27-ին վթարային ուղեւորատար ինքնաթիռը, որի օդաչուն ուկրաինացի Ալեքսանդր Ակոպովն էր, Ստաբուլի «Աթաթուրք» օդանավակայանում հերոսական վայրէջք է կատարել։ Այս մասին հաղորդում է «112» հեռուստաալիքը՝ վկայակոչելով haberler.com-ը։

Տեղեկության համաձայն՝ թռիչքի ժամանակ Atlasglobal ավիաուղիների ինքնաթիռը բախվել է տարերային աղետի հետ՝ սկսվել է անձրեւ ու կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են ինքնաթիռի քթամասն ու անձնակազմի խցիկի ապակիները։ Օդաչուն ստիպված է եղել կուրորեն իջեցնել ինքնաթիռը՝ միայն օդանցքից դուրս նայելով։

Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը եւս շնորհակալություն է հայտնել Airbus A320 ինքնաթիռի անձնակազմին՝ քաջության ու պրոֆեսիոնալիզմի համար եւ նրա հրամանատար Ալեքսանդր Ակոպովին, որն ինքնաթիռն իջեցրել է Ստամբուլում՝ չնայած ծանր պայմաններին։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ստամբուլում փոթորիկ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կարկուտով։ Փոթորիկը վնասել է թուրքական ավիաուղիների ուեւորատար ինքնաթիռը, իսկ կարկուտը կոտրել է օդաչուների խցիկի պատուհանը։ Առնվազն 10 մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Ստամբուլից 170 կմ հեռավորությամբ։