Daimler կոնցեռնը որոշել է 25 մլն եվրոյի ներդրում կատարել գերմանական Volocopter ընկերությունում, որը զբաղվում է նույնանուն էլեկտրական ուղղաթիռ-մուլտիկոպտերի մշակմամբ: Հետագայում ծրագրում են Volocopter-ը որպես թռչող տաքսի օգտագործել, գրում է Motor-ը:
Ընկերությունը նախագծով զբաղվում է 2011 թվականից: Այդ ժամանակից ի վեր մի քանի նախատիպ է ստեղծվել եւ առնվազն երկու փորձնական թռիչք է իրականացվել:
Մոդելը երկտեղանոց է լինելու, առավելագույն թռիչքային զանգվածը կազմելու է 450 կգ: Մարտկոցները մեկ լիցքավորմամբ կկարողանան թռչել առավելագույնը 27 կմ կամ 27 րոպե:
.jpg)




























