Nissan ընկերությունը ներկայացրել է իր Rear Door Alert անվտանգության նոր համակարգը, որը կոչված է վարորդներին հիշեցնելու բեռնախցում մոռացված իրերի կամ հետեւի նստատեղին մոռացված երեխաների մասին, հայտնում է Autonews-ը։
Rear Door Alert-ը հիշում է, արդյո՞ք հետեւի դռները կամ բեռնախցի դուռն ուղեւորությունից առաջ փակվել է։ Իսկ երբ շարժիչն անջատվում է, բայց դուռը նորից չի բացվում, համակարգը համապատասխան ծանուցումը ցուցադրում է սարքի էկրանի վրա։
Rear Door Alert համակարգն ընդգրկվելու է 2018 մոդելային տարվա Nissan Pathfinder ամենագնացի ստանդարտ սարքավորման մեջ, որն ԱՄՆ-ում կսկսեն վաճառել այս տարվա սեպտեմբերին։




























