Դուբայում՝ ամենաբարձր երկնաքերներից մեկում՝ The Torch-ում հրդեհ է բռնկվել։ AFP-ն նշում է, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 4-ին՝ վաղ առավոտյան , աշտարակի 63-րդ հարկում։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը։ Հրդեհի պատճառները պարզաբանվում են։
Նշենք, որ 337 մետր բարձրություն ունեցող The Torch երկնաքերը աշխարհի ամենաբարձր շենքերից է։











