Renault ֆրանսիական ավտոարտադրողն ու Իրանը 660 մլն եվրոյի պայմանագիր են ստորագրել, հաղորդում է Tasnim-ը։

Հիմնվելով Renault-ի, իրանական IDRO-ի եւ Partov Negin Naseh ընկերության եռակողմ պայմանագրի վրա՝ ֆրանսիական ավտոարտադրողը մտադիր է Իրանում ավտոմեքենաների նոր մոդելներ արտադրել, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման կենտրոններ ու ավտոպահեստամասերի խանութներ բացել։ 

Renault Duster-ի առաջին երկու մոդելներն Իրանում կթողարկվեն 2018 թվականին։  

Ավելի վաղ IDRO-ի գլխավոր տնօրեն Մանսուր Մոազամին հայտարարել է, որ նոր պայմանագիրը ենթադրում է երկու փուլով ավտոմեքենաների արտադրություն, որոնցից երկրորդը կսկսվի 2019 թվականին եւ երեք տարի կտեւի։