Հոնդուրասի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը ԼԳԲՏ համայնքի պաշտպանության համար։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի իվապաշտպանները՝ Հոնդուրասի ԼԳԲՏ համայնքի հայտնի ակտիվիստներից մեկի վրա մահափորձի մասին հաղորդագրությունից հետո, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Հարձակման հետեւանքով Օսմին Դեւիդ Վալլե Կաստիլլոն ստացել է մի քանի վիրավորումներ։ Ավելի վաղ ակտիվիստը դիմել էր իշխանություններին՝ խնդրելով պաշտպանել իրեն, քանի որ սպառնալիքներ էր ստանում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մի քանի փորձագետներ հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ խորը մտահոգություն են հայտնել ակտիվիստների նկատմամբ բռնության կապակցությամբ։ Նրանք ողջունել են միջադեպի հետաքննություն սկսելը, ինչն անվանել են «առանցքայի գործոն» բռնության մակարդակը նվազեցնելու ու անպատժելիության դեմ պայքարի համար։