Սենեգալցի երգչուհում մեղադրանք են առաջադրել «պետության ղեկավարին վիրավորելու ու ֆեյքային նորություններ տարածելու» համար, այն բանից հետո, երբ նախագահ Մակկի Սալլի քննադատությամբ նրա գրառումը համացանցում վիրուսային է դարձել, հայտնում է AFP-ը։
39-ամյա Էմի Կոլլե Դիենը կալանավորվել է օգոստոսի 3-ին։ Նա մեկուսացման մեջ է գտնվելու մինչեւ դատական լսումների ավարտը։ Դատապարտման դեպքում նրան սպառնում է ազատազրկում՝ մինչեւ երեք տարի ժամկետով՝ ֆեյքային նորություններ տարածելու համար ու մինչեւ 2 տարի ժամկետով՝ նախագահին վիրավորելու համար։
Դենգը նախագահ Սալլին անվանել էր «սրիկա», որը «աշխատում է ստվերի մեջ» իր նպատակներին հասնելու համար։ Նա նաեւ հավաստիացնում է, որ նախագահը, որը ընտրվել է 2012-ին, ոչինչ չի արել երկրի համար ու գողացել է հաղթանակը օրենսդրական մարմինների վերջին ընտրություններում։




























