Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այսօր՝ օգոստոսի 9-ին, տարեց բնակչի դի է հայտնաբերվել:

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Սասունիկի 20-րդ փողոցի 21-րդ շենքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 83-ամյա Վ. Ն.-ի դին: