ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի եւս ութ պաշտոնյաների, այդ թվում նախկին նախագահ Ուգո Չավեսի եղբոր դեմ։

Նոր պատժամիջոցները, որոնք հրապարակել է ԱՄՆ Ֆիննախը, սառեցնում են պաշտոնյաների բոլոր հնարավոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ իրավազորության ներքո, արգելում է նրանց մուտքը ԱՄՆ, նաեւ արգելում է ամերիկացիներին նրանց հետ բիզնես վարել։