ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական Էսպեն Բարթ Էյդեն պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտարարել է, որ հատուկ խորհրդականը պաշտոնապես խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից իր երկրի՝ Նորվեգիայի օրենսդիր մարմնի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:

«Վերջին 27 ամիսներին, աներեր վճռականություն, համառություն եւ  հնարամտություն հանդես բերելով, Էյդեն երկու առաջնորդներին օգնել է աննախադեպ առաջընթացի հասնել վեճի կենսունակ եւ վերջնական լուծման հասնելու հարցում, որը տասնամյակներ է տեւում, ինչպես երբեք նրանց մոտեցնելով միասնական Կիպրոսի ընդհանուր տեսլականին»,- նշել է Հաքը:

Էյդեն Կիպրոսի հարցով պատվիրակ է աշխատել մոտ 3 տարի: ՄԱԿ քարտուղարությունից չի հստակեցվել, թե ով է նրան փոխարինելու: