Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված տղամարդը պայմանագրային զինծառայող էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է  Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի, մեկ երեխայի հայր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։