Զինված մարդիկ, ովքեր նախնական տվյալներով, մարդկանց են պատանդառել Բարսելոնի ռեստորաններից մեկում, սկսել են բանակցել ոստիկանության հետ։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։

Զինված մարդկանցից մեկը հավանաբար ֆուրգոնի վարորդն է, որը մինչ այդ Լա Ռամբլա պուրակում մխրճվել էր հետիոտնի բազմության մեջ։

Ավելի վաղ հայտնել էին, որ մարդկանց բազմության մեջ մխրճված ֆուրգոնի վարորդը թաքնվել է թուրքական ռեստորանում՝ պատանդառելով մարդկանց։

Այդ թաղամասը շղթայված է, մետրոյի կայարանները ու խանութները փակվել են։