Ռուսաստանի մայրաքաղաքի տեղափոխման նախադրյաներ չկան, եւ առաջիկա տասնամյակում հազիվ թե երեւան գան: Այս մասին օգոստոսի 19-ին հայտարարել է Պետական դումայի պետական շինարարության եւ օրենսդրության կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ժողվրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ռուսական դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը  երկրի ղեկավարությանն է ուղարկել «Ապամոսկվացման հայեցակարգեր» նախագիծը, առաջարկել է մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել Ուրալից այն կողմ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «գերկենտրոնացած» է, իսկ մայրաքաղաքի շրջանի մեջ է մտնում ամբողջ ռուսաստանյան բնակչության գործնականում 5-րդ մասը: Հեղինակի կարծիքով՝ ներքին միգրացիայի հետեւանքով Ռուսաստանը կարող է կորցնել աշխարհաքաղաքական առավելությունները, ուստի զարգացման հարցում առաջնայնություն պետք է տալ Հեռավոր Արեւելքին եւ Սիբիրին: