Toyota ավտոմոբիլային ընկերությունն ու Saatchi & Saatchi London ֆիրման հավելված են մշակել, որ շնորհիվ արագընթաց վարորդներին կհանգստացնի ձանձրալի երաժշտությունը, որը ավելի հանգիստ ընթացքի կտրամադրի։ 

Փորձագետների կարծիքով՝ Google Maps-ի եւ GPS-ի օժանդակությամբ հավելվածը կպարզի, թե կոնկրետ որտե՞ղ է վարորդն ու ինչպիսի՞ արագությամբ է ընթանում։ Եթե արագությունը գերազանցվի, կմիանա դանդաղ ու հանգստացնող երաժշտություն, որը վարորդին «կստիպի» ավելի դանդաղ վարել։ 

Safe and Sound App կոչվող հավելվածը կկարողանա իմանա նաեւ՝ արդյոք վարելիս վարորդը ձեռքու՞մ է պահում սմարթֆոնը։ Նման պարագայում «աուդիոպատիժ կսահմանվի»։