ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կգումարի՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակումը քննարկելու համար:
Դիվանագետների խոսքով՝ արտահերթ նիստի գումարում են պահանջել Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան, հաղորդում է Իզվեստիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռն օգոստոսի 29-ին առաջին անգամ անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսի ջրերը:




























