ՄԱԳԱՏԷ-ն հազիվ թե հավանության արժանացնի Իրանի ռազմական օբյեկտներ ՄԱԿ-ի փորձագետների ուղարկելու՝ ԱՄՆ-ի պահանջը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է Gazeta-ն:
«Քիչ հավանական է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կընդունի մեր ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու՝ ԱՄՆ-ի պահանջը»,- նշել է նա:
Ռոհանին, սակայն, չի պարզաբանել, թե ինչու է այդպես կարծում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ միջուկային զենքի հարցով փորձագետներն իրանական ռազմական բազաներին հասանելիություն չունեն, եւ միջազգային գործարքի շրջանակում հարկավոր է բացել դրանք:



























