Rolls-Royce-ը վերջին երեք տարիներին երաժշտական հիթերում ամենաշատը հիշատակված ապրանքանիշն է. բրիտանական ավտոմոբիլային ապրանքանիշի անունը հիթերի տեքստերում հիշատակել են 11 անգամ: Հետազոտության արդյունքներով նման տվյալներ է ներկայացրել Bloomberg գործակալությունը:
Ըստ Motor-ի՝ ցանկը հիմնված է Billboard ամսագրի վարկածով ամենահայտնի երաժշտական 100 կոմպոզիցիաների ցուցակի վրա: Հաշվի են առնվել միայն վարկանիշի առաջին 20 տեղերում հայտնված երգերում հիշատակումները:
Ցանկի երկրորդ տեղում Ferrari-ն է (հիշատակվել է 9 անգամ), երրորդ հորիզոնականը կիսում են Hennessy ֆրանսիական կոնյակն ու Porsche-ն (7 հիշատակում):


























