Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում սեպտեմբերին Նյու Յորքում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին: Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ո՛չ: Ռուսաստանի նախագահի մասնակցություն չի ծրագրվում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պուտինը վերջին անգամ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցել է 2015 թվականին, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել:

























