ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել կոշտ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտնել է, որ եկել է ժամանակը, որ ՄԱԿ ԱԽ-ն հնարավորինս կոշտ միջոցառումներ ձեռնարկի Փհենյանի դեմ՝ միջուկային վերջին փորձարկման կապակցությամբ։

Նրա խոսքով՝ ԱԽ կողմից պատժամիջոցների փուլային ներդրումն իրեն չի արդարացրել։ Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «ձգտում է պատերազմի»։ «Չնայած մեր ջանքերին՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ավելի է զարգանում ու դարձել է ավելի վտանգավոր, քան երբեւէ։ Պատերազմն այն չէ, ինչ ուզում է ԱՄՆ-ն։ Բայց մեր երկրի համբերությունը անսահմանափակ չէ»,- նշել է նա։