Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին կոնգրեսին հայտնի, որ Իրանը չի կատարում «վեցյակի» հետ միջուկային համաձայնագիրը, դա չի նշանակում, որ Վաշինգթոնը դուրս է գալու համաձայնագրից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, իրանական միջուկային համաձայնագիրը «չափից կարևոր է՝ ձախողվելու համար» ու Իրանն օգտագործում է այն, որպեսզի «աշխարհին իր վատ վարքագծի  պատանդը դարձնի»։ Նա նշել է, որ համաձայնագիրը «շատ սխալ ու սահմանափակ է» ու Իրանը բազմիցս խախտել է այն։