Չինաստանն աջակցում է ՄԱԿ-ի գործողություններին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկման, ինչպես նաեւ բոլոր կողմերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու ջանքեր գործադրել է ցանկանում, փոխանցում է AP-ն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։ 

Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ Փհենյանը պարզ կտեսնի իրավիճակն ու ճիշտ ընտրություն կկատարի։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պետք է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկի, սակայն հավելել է, որ ներկա փակուղուց դուրս գալու համար պատժամիջոցներն ու ճնշումները միայն հավասարման կեսն են։ Վան Ին նշել է, որ ցանկացած նոր քայլ պետք է երկխոսությանն ու բանակցություններին նպաստի։