ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումը: Նա նշել է, որ իրավիճակը կքննարկվի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում:
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է անում դադարեցնել հետագա փորձարկումները, կատարել Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը եւ հնարավորություն ստեղծել ապանուկլեինացման անկեղծ երկխոսության վերականգնման համար»,- նշված է Գուտերիշի հայտարարության մեջ:




























