ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ առաջարկը՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի հարցերով նիստ գումարելու մասին։ Այս մասին հայտնել են ՄԱԿ շտաբ բնակարանից։
«Եթովպիան, որպես սեպտեմբերին ՄԱԿ ԱԽ նախագահ, նիստը նշանակել է սեպտեմբերի 21-ին ժամը 15։30-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԽ ԱԽ անդամները քննարկելու են ՄԱԿ համապատասխան բանաձեւերի իրականացման ընթացքը, դրա բարելավմանն ուղղված միջոցառումները, նաեւ գործնական քայլերը տվյալ որոշումները խախտող պետությունների վրա ներգործելու համար։




























