ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ատոմային խնդրի լուծումը պետք է լինի քաղաքական եւ զգուշացրել է պատերազմի վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որոշումը պետք է քաղաքական լինի։  Սա հմուտ ղեկավարման շրջան է։ Սա չպետք է հանգեցնի պատերազմի։ Այլ կերպ ասած՝ բոլոր երկրները պետք է ցույց տան, որ կողմ են առանց ատոմային զենքի աշխարհ ունենալուն։

«Հատուկ պատասխանատվություն ունեն այն երկրները, որոնք ունեն ատոմային զենք»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի համաքաղաքական քննարկման բացման ժամանակ։