Եթե ԱՄՆ-ին սպառնան, մենք այլ ելք չենք ունենա, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան։  Այս մասին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում իր առաջին ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բալիստիկական զենքը սպառնում է ամբողջ աշխարհին։

Թրամփը Փհենյանին կոչ է արել գիտակցել, որ ատոմային զենքից հրաժարվելը միակ հնարավոր տարբերակն է։ Հակառակ դեպքում աշխարհի երկրները պետք է մեկուսացնեն Կիմ Չեն Ընի ռեժիմը։

Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին եւ Ռուսաստանին, ինչպես նաեւ այլ երկրներին՝ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ քվեակությանը միանալու համար։ Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ «դեռ շատ բան պետք է անել»։

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ  Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատասխանատվութուն են կրում իրենց միլիոնավոր  բնակիչների սովի եւ մահվան համար։