ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է պատժամիջոցներ սահմանել այն անձանց ու ընկերությունների դեմ, որոնք առեւտուր են անում Հյուսիսային Կորեայի դեմ։ Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Թրամփը շեշտել է, որ անընդունելի է այն իրադրությունը, որ որոշ կառույցներ աջակցում են հյուսիսկորեական վարչակազմին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփը հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, նաեւ աշխատանքային ճաշի շուրջ կհանդիպի երկու առաջնորդների հետ՝ քննարկելու համար ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային փորձարկումների դադարեցմանն ուղղված ջանքերը, որոնք դեռ արդյունք չեն տվել։




























