Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ է անում հրաժարվել վտանգավոր ուղուց։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նիստի ժամանակ։
Նա նշել է, որ Պեկինն աջակցում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։ Նրա խոսքով ՝չպետք է լինի որեւէ նոր միջուկային սպառազինում սահմանից հյուսիս կամ հարավ կամ էլ Հյուսիս- արեւելյան Ասիայի մյուս շրջաններում։ «Մենք համառորեն կոչ ենք անում Հյուսիսային Կորեային հրաժարվել այդ վտանգավոր ուղուց»,- ասել է Վան Ին։ «Մեն քբոլոր կողմերին կոչ ենք անում գործել կառուցողաբար՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Խաղաղության հույս դեռ կա, ու մենք չպետք է հանձնվենք։ Բանակցությունները միակ ուղին են, որն արժանի է բոլոր հնարավոր ջանքերի»։




























