Հայաստանի ոստիկանությունը մեքենաների վերահաշվառումն ավելի արագ կկատարի: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում:

Մասնավորապես՝ վերասարքավորման համար թույլտվությունը, ինչպես նաեւ փոխադրամիջոցի վերահաշվառումը, որն առանց թույլտվության է վերասարքավորվել, 1 ամսից կկրճատվի մինչեւ 10 օր: