Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 22:13-ին:

Այրվել է մոտ 650 հակ անասնակեր: