Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը միջադեպ է տեղի ունեցել։

Mash–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին, սակայն այդ մասին  հայտնի է դարձել միայն հիմա։

Օլգան դեսպանատուն էր եկել աշխատանքային օրվա ավարտին։ Չնայած այցելուների համար դռներն արդեն փակ էին, կինը փորձել է շենք ներթափանցել։

Հաղորդվում է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը ծեծկռտուք է սարել պահակի հետ, ծեծել դուռը եւ հայհոյել։ Նա բղավել է, որ ուզում է Ադրբեջան գնալ։

Դեսպանատան աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են անկարգ կնոջը։