ՌԴ-ում Ստարիյ Օսկոլի բնակչուհին կարամելով վառվելուց մահացել է, հաղորդում է lenta-ն:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Սլավյանկա» ֆաբրիկայի արտադրամասերից մեկում, որտեղ աշխատում էր կինը:

Կինն ընկել է եռացող հեղուկով տակառի մեջ:

Ստացված այրվածքներից նա տեղում մահացել է:

«Երբ քննիչները ժամանել են դեպքի վայր, կինն արդեն մահացած է եղել:Միջադեպի փաստով ստուգում է անցկացվում, դրա արդյուքներով դատավարական որոշում կընդունվի», —ասել է տարածաշրջանային  քննական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Կոզրիրեվան: