Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ՄԱԿ հիմնադիրներից է եղել։  Համապատասխան գրառումը հոկտեմբերի 24-ին հայտնվել է նրա Twitter–ի էջում։

«ՄԱԿ հիմնադրման օրը նաեւ ուկրաինական տոն է, քանի որ Ուկրաինան կազմակերպության հիմնադիր պետությունների թվում էր»,– գրել է նախագահը։

ՄԱԿ–ը հիմնադրվել է 1945-ին։ ԽՍՄ պահանջով կազմակերպության  նախնական անդամների թվում էին Բելառուսի եւ Ուկրաինայի ԽՍՀ–ները։