Ռուսաստանի իշխանությունները Աբխազիայով եւ Հարավային Օսիայով ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ են աշխատում: Այս մասին հոկտեմբերի 24-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:
«Մենք աշխատում ենք նաեւ Ցխինվալով հաղորդակցության նախագծի ուղղությամբ, այսինքն` Ռոկսկի թունել եւ Անդրկովկասյան մայրուղի: Այստեղ աշխատելու համար արդեն պատրաստ է Նիժնի Զարամագ անցակետը: Սակայն մինչ օրս վրացական կողմի հետ բանակցություններում արդյունքի չենք հասել», - ասել է Սոկոլովը:



























