ՌԵՈՒ կողմից Հայաստանի երկաթգծի համար ներդրումային ծրագիրը ավելի քան 50 տոկոսով իրականացվել է: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:

2008-ին, երբ Հայկական երկաթուղին փոխանցվեց  ՌԵՈՒ ԲԲԸ-ին 30-ամյա կոնցեսիայիով, ներդրումների ծավալների վերաբերյալ խիստ պարտավորություններ սահմանվեցին: Դա 174 միլիոն դրամ է կամ մոտ 15 միլիարդ ռուբլի: Այսօրվա դրությամբ ներդրվել է ավելի քան 107 մլրդ դրամ կամ ավելի քան 50տոկոս, վերականգնվել են Երեւանի, Գյումրիի եւ մի շարք այլ քաղաքների կայարանները եւ  ճանապարհների ամբողջական հատվածները:

Տարվա արդյունքներով՝ քաղաքային ուղեւորափոխադրումների քանակը պետք է կազմի 300 հազար, իսկ միջազգային ուղեւորափոխադրումների քանակը՝ դեպի Վրաստան ` 60 հազար: