ՄԱԿ գլխավոր ասամբլեան Կուբայի դեմ ԱՄՆ-ի  տնտեսական էմբարգոին վերջ դնելու բանաձև է ընդունել, փոխանցումէ  Reuters-ը:

Բանաձևում, որը պարտադիր ուժ չունի, ընդգրկված է կոչ ԱՄՆ-ին՝ հնարավորինս շուտ հանել Կուբայի դեմ էմբարգոն: Միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է է հանել էմբարգոն, որն ուժի մեջ էր մտել ավելի քան  50 տարի առաջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ  Հավանան պատասխանատվություն է կրում մի շարք ենթադրյալ միջադեպերի համար, որոնք Վաշինգթոնի կարծիքով  վնաս էին պատճառել 24 ամերիկացի դիվանագետի:

Կուբայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «ակուստիկ գրոհների»  մասին խոսակցությունները  «գիտական ֆանտաստիկա են»: