ԱՄՆ-ում ցանկանում են չեղարկել էլեկտրամոբիլների հարկային պահումները։ Ներկայումս կառավարական արտոնությունների տակ են հայտնվել Tesla, Mercedes-Benz, BMW, Ford, Nissan, Hyundai եւ որոշ այլ ավտոարտադրողների մոդելները։ Մասնագետների կարծիքով առանց հարկային արտոնությունների էլեկտրական մեքենաների շուկան ոչ միայն կդադարի աճել, այլ նաեւ ուղղակի կդադարի գոյություն ունենալ, հայտնում է Bloomberg-ը։
2017-ի 9 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 142471 հիբրիդային մեքենա։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմել է 30 տոկոս։ Ամենատարածված մոդելներն են եղել Tesla Model S, Chevrolet Volt, Tesla Model X, Toyota Prius Prime եւ Chevrolet Bolt մեքենաները։
Հարկային արտոնությունների հնարավոր չեղարկման եւ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական բացասական հաշվետվության ֆոնին Tesla ընկերության բաժնեմասերը մեկ օրվաա ընթացքում 9 տոկոսով էժանացել են։



























