ՄԱԿ-ը 3 ամսում սեռական բռնության ենթադրյալ զոհերից ավելի քան 30 մեղադրանք է ստացել իր աշխատակիցների հասցեին, հայտնում է DW-ն։

Այդ բողոքները ստացվել են հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում եւ վերաբերում են տարբեր վաղեմության գործերի, նշել են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։

15 մեղադրանքները վերաբերում են ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի աշխատակիցներին, 12-ը՝ խաղաղապահ առաքելությունների ռազմական անձնակազմին։ 31 դեպքերից մեկը հաստատվել է, 14-ը հետաքննության առարկա են դարձել, իսկ մյուսները նախնական  գնահատման փուլում են։